կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-04 15:55
Մշակույթ

Ես լավ փիղ ծախող չեմ. Գրիգոր Գրիգորյանը`մշակույթի նախարարին

Ես լավ փիղ ծախող չեմ. Գրիգոր Գրիգորյանը`մշակույթի նախարարին

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը 2017թ. առաջին կիսամյակի հաշվետվության էր եկել թեմատիկ հուշանվերների նմուշներով, որոնց մի մասն արդեն հաջորդ շաբաթ վաճառքի կհանվի Թանգարանում։ Այս պահին նմուշները 13 անուն են, խոստացավ 1-2 ամսից կրկնապատկել։ 

Հայաստանի պատմության թանգարանում տոմսերի վաճառքից ստացված հասույթն այս տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ,աճել է 42 տոկոսով, բուն գործունեության ընդհանուր ֆինասական աճը կազմել է 37 տոկոս:

«Արձանագրենք, որ լավ է, բայց տարվա երկրորդ կեսին ավելին ենք ակնկալում»,- ասաց Արմեն Ամիրյանը՝ հանձնարարելով Թանգարանի գովազդն աշխուժացնել հատկապես «Զվարթնոց» օդակայանում որոշակի թռիչքների ուղևորների ժամանմանը, Օպերային թատրոն-Հյուսիային պողոտա-Թանգարանի շենք հատվածում և այլն. երբեմն՝ նույնիսկ անձամբ մասնակցելով գովազդային արշավներին։ 

Գրիգոր Գրիգորյանը ժպտաց. «Ես լավ փիղ ծախող չեմ»։ Նախարարի արձագանքն էր. «Հուշանվերների այսքան հետաքրքիր նմուշներ եք պատվիրել, շատ լավ հոտառություն ունեք, ընդամենը պետք է մի քիչ ակտիվ լինել»։

Նախարարի տեղակալ Արև Սամուելյանին Արմեն Ամիրյանը հանձնարարեց մշակութային առանձնակի արժեք ներկայացնող նմուշների անվտանգությանն առնչվող հարցերը կարգավորելու նպատակով համապատասխան օրենքների փոփոխությունների նախագիծ մշակել։