|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, նիստի ընթացքում ամփոփվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի լուսաբանման արդյունքները, քննարկվեցին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի խորագիրն ու թեմատիկ ուղղությունները, համաժողովի անցկացման վայրը, օրերն ու ձևաչափը:
Նիստի ավարտին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Գրիգոր Ջանիկյանը Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին 30-ամյա լրագրողական բեղուն գործունեության առթիվ հանձնեց Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ: