Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Էնվեր Գարգաշի հայտարարությունը, թե իր պետությունն ուզում է Անկարայի հետ հարաբերությունները բնականոնացնել, ցուցիչ է ընդհանրապես արաբական աշխարհում Անկարայի նկատմամբ տնտեսաքաղաքական պահվածքի եւ վարքագծի փոփոխության առումով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Կարծում եմ, որ այս շրջադարձը ըստ էության կապված է Կատարի նկատմամբ արաբական երկրների հարաբերությունների վերաբնականոնացման գործընթացի հետ։ Թե՛Կատարը, եւ թե՛ Թուրքիան հատկապես սիրիական հակամարտության ընթացքում հովանավորում էին իսլամական ահաբեկիչական խմբավորումներին։ Հիմա ԱՄԷ-ի արտգործնախարարը ուղիղ ակնարկ է անում այդ ուղղությամբ՝հավելելով, որ իրենց ակնկալությունն է, որ Անկարան իսլամական ծայրահեղական խմբերին աջակիցը չլինի»,- նշեց Գանտահարյանը։
Նրա գնահատմամբ՝ այս հանգամանքով է բացատրվում նաեւ Անկարա-Եվրամիություն լարվածության մեղմացման նախադրյալային ցուցանիշերի երևալը, իհարկե, ահաբեկիչներին չաջակցելու հուշումներով։ «Չմոռանանք, որ Կատարի նկատմամբ համաարաբական մեկուսացման գործընթացը հովանավորել էր Սաուդյան Արաբիան, երբ Կատարը Թեհրանի հետ որոշել էր խորացնել տնտեսական հարաբերությունները։ Հիմա արդեն ապամեկուսացման գործընթաց է, եւ այստեղ Անկարան իբրեւ Կատարի ռազմավարական դաշնակից հիմնական դեր է խաղում։
Գործընթացները պետք է ընկալել նաեւ Իրանի հարաբերակցությամբ․Անկարան ենթաուղերձ է հղում արաբական պետություններին, որ ինքը կարող է փոխարինել Թեհրանին առեւտրատնտեսական գործառնությունները»,- ասաց նա։