կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-29 12:30
Հասարակություն

Ձորափի բնակիչները գիտե՞ն, որ վաղն արթնանալու են Հնդկաստանի փողոցում. քննարկում՝ Երեւանի ավագանիում

Ձորափի բնակիչները գիտե՞ն, որ վաղն արթնանալու են Հնդկաստանի փողոցում. քննարկում՝ Երեւանի ավագանիում

Այսօր Երևանու ավագանու նիստում հաստատվեց Երևանում Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին որոշման նախագիծը. այսուհետ Ձորափի փողոցը կանվանակոչվի Հնդկաստանի փողոց։

«Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե Ձորափի որևէ բնակիչ գիտի՞, որ վաղն արթանալու է Հնդկաստանի փողոցում:

Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը պատասխանեց, որ ցանկալի է բնակիչների կարծիքն էլ իմանալ, բայց պարտադիր պահանջ չէ։ «ԱԳՆ-ն դիմել է քաղաքապետարան, մենք էլ քննարկել ենք հարցը։ Հնդկաստանում բացվել է Երևանին նվիրված փողոց, մենք էլ այստեղ նույն ձևով անվանակոչում ենք մեր փողոցներից մեկը Հնդկաստանի անվամբ»,- բացատրեց նա: