Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փորձում են վախեցնել դաշնակցականներին՝ չհասկանալով, որ հակառակ ազդեցությունն է ունենում»,-այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Այս իշխանությանը թվում է, թե իրենց դեմ պայքարի է դուրս եկել դաշնակցությունը, մինչդեռ պետք է հասկանան, որ իրենց դեմ պայքարի են դուրս եկել դաշնակցականությունը՝ ազգայինը։ Ինչքան փորձեն ճնշեն դաշնակցությանը, այդքան հայ ժողովրդի մեջ արթնանալու է դաշնակցականությունը»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։
Նշենք, որ այս պահին պատգամավորներն ու փաստաբանները Քննչական կոմիտեում են, որոնք ՔԿ են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին։
Առավոտյան Գերասիմ Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ նշելով, որ իր դեմ քրգործ չեն հարուցել, չեն ծանուցել իրավական ընթացակարգի մասին, սակայն իր անվան հետ կապված ինչ-որ գործով ձերբակալել են տասնյակ քաղաքացիների, ուստի ներկայացել է ՔԿ՝ հասկանալու ինչ է տեղի ունենում։