Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելով ԱԺ պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանի՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն էր ուղարկել՝ առաջարկելով Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:
ԿԸՀ նախագահը Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ-ի գործառույթը ոչ թե լիազորությունների դադարեցման վերաբերյալ իրավական ակտ ընդունելն է, այլ արձանագրված ակտի հիման վրա որոշում են կայացնում, թե ով է փոխարինելու մանդատից զրկված անդամին: Այնուհետև նա նշեց, որ Երևանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանում կփոխարինի նույն խմբակցության ադամ Նարա Հովհաննիսյանը: