|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին. «Մեր ցուցակում կընդգրկվեն հանրային գործիչներ, մասնագետներ, փորձագետներ, մարդիկ, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն և իրենց անցած ճանապարհը հայտնի է»:
Նրա խոսքով՝ ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից ևս ակնկալում է նույն պատկերը, ինչպիսին ստացվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում. «Դա հեղափոխության տրամաբանության մեջ է, որովհետև մենք ի վերջո նպատակ ունենք կազմալուծել կոռումպացված քաղաքական և տնտեսական համակարգերը և դրա համար պետք է ստանանք քաղաքացիների ձայների մեծամասնությունը»: Ինչ վերաբերում է խորհրդարանական խմբակցությունների հետ սպասվելիք բանակցություններին, ապա Նազարյանը նկատեց, որ պետք է գտնել ԱԺ-ն առանց վարչապետի հրաժարականի լուծարելու տարբերակ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում