|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ucraft-ի նոր նախագիծը վերաբերում է ոչ միայն դիզայներներին, այլև բոլոր ցանկացողներին, ովքեր պատրաստ են իրենց երևակայությունն ու ստեղծագործական գաղափարները ներդնել կայք ստեղծելու գործում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ucraft.com վեբկայքով պատրաստել որևէ ընկերության կամ անձի կայք՝ լուսանկարչի, դիզայների, ռեստորանի, սրճարանի կամ տուրիստական գործակալության և այլն:
Նշենք, որ Ucraft-ը կայքեր պատրաստելու գործիք է, որի օգնությամբ, առանց որևէ մասնագիտական հմտությունների, յուրաքանչյուրը կարող է՝ պատրաստել իր համար ցանկալի կայքեր:
Գլխավոր երեք մրցանակներից բացի, որոնք խոշոր դրամական պարգևներ են, կլինեն նաև բազում հաճելի անակնկալներ:
Մրցույթի պայմաններին և մրցանակներին, ինչպես նաև ժյուրիի կազմին ծանոթանալու համար այցելեք այս հղումով, որտեղ դիզյաներ Արա Ասլանյանը իրեն հատուկ ոճով մանրամասն ներկայացնում է ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: