|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 15-ին` ժամը 12.37-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել): Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է 1-03 ծառայություն:
Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ Հ. Ս.-ն (մոտ 70տ.): Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: «Արմավիր» ԲԿ-ից Yerkir.am-ին հայտնեցին, որ քաղաքացին հիվանդանոցում մահացել է: