|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Սոֆիայում օրերս կայացել է «Հայրենիքիս հեքիաթների, առասպելների և լեգենդների աշխարհը» մանկապատանեկան նկարչական մրցույթը: Մրցույթին ներկայացվել են 126 ստեղծագործություններ՝ 6 երկրներից:
Հայաստանից մրցույթին մասնակցել են 12-ամյա Լիլի Մանյանն իր «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործությունով՝ զբաղեցնելով 2-րդ մրցանակային տեղը, 8-ամյա Մոնիկա Մելքոնյանը՝ «Սասունցի Դավիթ» աշխատանքով՝ 3-րդ տեղը, 13-ամյա Զարուհի Գևորգյանցն իր «Ժամանակը» աշխատանքով՝ արժանացել է խրախուսական մրցանակի:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի` Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի հրավերով դեկտեմբերի 1-ին կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին և մրցանակաբաշխությանը: