|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հոլանդական երկու ֆերմաներում արտադրված կաթում մահացու վտանգավոր թույն է հայտնաբերվել` աֆլատոքսին: Այդ մասին այսօր հայտարարել է Նիդերլանդների կաթնային արդյունաբերության կազմակերպությունը, որը միավորում է հոլանդական կաթարտադրողների 98 տոկոսին եւ այդ բնագավառում զբաղված 9 հազար մարդու. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Ընկերությունը հավաստիացրել է, որ թունավոր կաթը խանութներ չի հասել:
Աֆլատոքսինն ուժեղ կանցերոգեն է, այն արտադրում են որոշ բորբոքասնկեր:
«Աֆլատոքսինային սկանդալ» վերջերս գրանցվել էր նաեւ Գերմանիայում ու Սերբիայում: Նախնական տվյալներով` թույնի աղբյուր կարող է լինել բորբոսասնկով վարակված եգիպտացորենը, որով կերակրել են կովերին: