|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երեկ Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավորում սնդիկի միացությունից» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Մասիսի քաղաքի բնակիչներէ 35-ամյա Շուշանիկ Թումանյանը և 4-ամյա Սյուզի Մալաքյանը: Yerkir.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի հատկանիշներով: Քննիչները պարզում են, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը:
Նախնական վարկածի համաձայն` Շ. Թումանյանը ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է սնդիկի օքսիդ, ապա` այն խմեցրել երեխային: