կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-30 11:49
Սպորտ

Հայ ըմբիշները մրցանակներով են վերադառնում Ֆրանսիայից

Հայ ըմբիշները մրցանակներով են վերադառնում Ֆրանսիայից

Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացավ ըմբշամարտի Անրի Դելանիի ավանդական 40-րդ հուշամրցաշարը, որին մասնակցեցին 28 երկրի 119 մարզիկներ: 

Ստուգատեսին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադայանի ու նրա օգնականներ Հովսեփ Հովսեփյանի և Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ հանդես եկան նաև ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային ընտրանու 5 անդամներ: 


Նշենք նաև, որ հուշամրցաշարի գոտեմարտերը սպասարկող մրցավարների թվում էր Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Հարությունյանը: 


Մեր պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մրցաշրջան 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ Դավիթ Սաֆարյանը, ով ելույթ ունեցավ 65 կգ քաշային կարգում: Նա մեկը մյուսի հետևից վստահ ու համոզիչ հաղթանակներ տարավ իտալացի Անջելո Կոստայի (12:2), ֆրանսիացի Քրիստոֆ Կլավիերի (10:0), ռումինացի Վալենտին Պոպեսկուի (12:1) նկատմամբ ու միայն եզրափակչւոմ 5:7 հաշվով պարտվեց ամերիկացի Արոն Պիկոյին և ստիպված եղավ բավարարվել 2-րդ տեղի մրցանակով: 


Այս քաշային կարգում հանդես եկած մեր երկրորդ պատվիրակը՝ Արթուր Առաքելյանը 1/8-րդ եզրափակաչում 1:6 հաշվով պարտվեց վրացի Դավիթ Բերձնիշվիլուն, ով դարձավ բրոնզե մեդալակիր: 
57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը Կանադայի պատվիրակ Սքոթ Շիլլերին (10:4 ) ու ռուսաստանցի Զալիմխան Դաուդովին (5:5, վերջին միավորը վաստակելու շնորհիվ) հաղթելուց հետո, կիսաեզրափակչում 4:13 հաշվով զիջեց ստուգատեսի ապագա հաղթող, վրացի Բեկա Բուջիաշվիլուն: Սակայն հետո 3-րդ տեղի համար մենամարտում իրեն գերազանց դրսևորել Բարսեղյանը և 8:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ղազախստանցի Նուրկիեն Կայիրբեկովի նկատմամբ:
Նմանատիպ հաջողության հասավ նաև 74 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Գրիգոր Գրիգորյանը: Նա էլ վստահ հաղթանակներ տարավ ղազախ Աբիլալխա Նուրսուլաթանովի (9:4)  ու Ֆրանսիան ներկայացնող Յանիկ Չաուզեթի (10:0) նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 1:8 հաշվով զիջեց ղազախստանցի Ազամատ Օմուրժանովին, ով ստուագտեսում արծաթե մեդալակիր դարձավ: 3-րդ տեղի համար գոտերմարտը Գրիգորը շատ վստահ անցկացեց ու 7:2 հաշվով պարտության մատնեց իսպանացի Ռաֆայել Մոտային:
Այս քաշային կարգում գլխավոր մրցանակը նվաճեց Ֆրանսիայի պատվիրակ Լուկա Լամպիսը: 
Սպասվածից համեստ էր 86 կգ քաշային, փորձառու Մուսա Մուրտազալիևի մրցելույթը: Նա 1/8-րդ փուլում 10:0 հաշվով Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Մարզինսկում հաղթելուց հետո, քառորդ եզրափակչում 2:4 հաշվով զիջեց ղազախ Ադիլեթ Դավլումբաևին: 
Այս քաշային կարգում հաղթող ճանաչվեց բուլղարցի Գեորգի Սրեդկովը, իսկ Դավլումբաևը 3-րդ տեղի համար գոտեմարտում 2:6 հաշվով պարտվեց ռումինացի Անդրեյ Ֆրատին:
Թիմային հաշվարկով մրցանակային եռյակն այս տեսքն ունեցավ՝
1.Վրաստան ՝ 53 միավոր, 
2.Ֆրանսիա ՝ 39 միավոր,
3.ՀԱՅԱՍՏԱՆ ՝ 28 միավոր

 

Աղբյուր՝ wrestling.am