|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցի Էջմիածնի մասնաճյուղի երեք սան օրերս մասնակցել է Լեհաստանի Կարտուզ քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի միջազգային պատանեկան ավանդական մրցաշարին: Վաստակավոր մարզիչ Վարուժան Աղաբաբյանի գլխավորությամբ` մեր պատվիրակները լեհական մրցագորգի վրա հրաշալի ելույթներ են ունեցել: Գոռ Հովսեփյանը (29 կգ), Սամվել Աղաջանյանը (38 կգ) և Արման Մելքոնյանը (42 կգ) հասել են եզրափակիչ: Գոռն ու Սամվելը չեմպիոնական գոտեմարտերում ևս հաղթել են և արժանիորեն կանգնել պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Արման Մելքոնյանը բավարարվել է երկրորդ տեղով:
Վարուժան Աղաբաբյանը մարզաձևի պաշտոնական կայքին հայտնել է, որ Կարտուզ քաղաքում կա ութ հայ ընտանիք: Նրանք բոլորը մրցաշարի օրերին գտնվում էին մարզադահլիճում, ոգևորում և աջակցում էին մեր պատանի ըմբիշներին:
Մարզիչը տեղեկացրել է նաև, որ մեր հայրենակիցները հուշանվերներ են հանձնել մրցանակակիր պատանի ըմբիշներին: