|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովը, ով մեղադրվում է երկու և ավելի անձանց սպանության մեջ, հայտարարել է, որ մեղավոր չէ` խոստանալով ապացուցել դա: Այդ մասին նա ասել է Россия-1-ի հետ հեռախոսազրույցում:
«Ես իմ կյանքում որևէ հանցագործություն չեմ կատարել: Ես պնդում եմ, որ կապ չունեմ սպանությունների կազմակերպման հետ և կարող եմ դա ապացուցել»,- ասել է նա:
Մոսկվայի Բասմաննի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է գործարարին և միջազգային հետախուզում հայտարարել նրա նկատմամբ: Նա մեղադրվում է երկու և ավելի անձանց սպանության կազմակերպման և զենքի անօրինական շրջանառության մեջ: