Պերմյակովն իր արժանի պատիժը կստանա այստեղ. Գյումրու քաղաքապետ
Քիչ առաջ Գյումրիում լրագրողների հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ Պերմյակովն «իր արժանի պատիժը կստանա այստեղ»: Նա ընդգծեց, որ այդ մասին տեղեկացել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:
Հիշեցնենք, որ РИА Новости-ն այսօր եւս տեղեկացրել էր, որ Գյումրիում իրականացված սպանդի գործով հրապարակային դատական գործընթացը կանցկացվի Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: «Դա կդառնա վկայությունն այն բանի, որ երկու կողմերը ձգտում են արդարության և արդարադատության»: