|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից այսօր՝ նոյեմբերի 14-ին, վաղ առավոտյան փախուստի է դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր` 30-ամյա Թելման Ալավերդյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով, 329 հոդվածի 1-ին մասով և 324 հոդվածի 1-ին մասով:
Թ. Ալավերդյանին տեսնողներին խնդրում ենք զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից կալանավորի փախուստի դեպք է գրանցվել նաև 2014-ին: Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` արդեն նախկին կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանի մասին է, ով փախուստից հետո հայտնաբերվել էր Վրաստանում, հետո այնտեղից «հայտնվել» երրորդ երկրում: Մեր տեղեկություններով` նա ներկայումս Եվրոպայում է: