Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ` կեսօրին, Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ` թունավորման ախտանշաններով: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 29-ին երեկոյան Մարտունու բժշկական կենտրոն է դիմել ամառային հանգստի ճամբարներից մեկի 4 սան` աղիքային վարակին բնորոշ գանգատներով` ջերմություն, փսխում, փորլուծություն: Տեղի և նախարարության մասնագետներն անմիջապես մեկնել են ճամբար, իրականացրել համաճարակաբանական հետազոտություն: Արդյունքում հայտնաբերվել է, որ ևս 16 երեխա` 14 և բարձր տարիքի, ունի նմանատիպ գանգատներ: Բոլոր երեխաները հոսպիտալացվել են: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:
Մասնագիտական խումբը տեղում իրականացրել է անհրաժեշտ աշխատանքները, կատարվել է դեպքերի քարտեզագրում, համաճարակաբանական վերլուծություն, իրականացվել են նմուշառումներ հիվանդների կենսաբանական նյութից, խմելու և ափամերձ ջրից, սննդամթերքից:
Հուլիսի 31-ի ժամը 14-ի դրությամբ` հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել: Մարտունու ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, 4-ը դեռևս բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական միտումով, 1-ը` բավարար: