Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի աշխատակից Սամվել Օհանյանը, նույն վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ռազմիկ Ղաբուլյանը և Մեսրոպ Մարտիրոսյանը, 2014թ. սեպտեմբերի 15-ին նշանակված լինելով ՀՀ առողջապահության նախարարության Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սուրեն Գ.-ի նկատմամբ պահպանություն և հսկողություն իրականացնող պահակետում ծառայության, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, պատշաճ կերպով չեն կազմակերպել և իրականացրել կալանավորված անձի նկատմամբ հսկողությունը:
Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հիշյալ ծառայողները կալանավոր Սուրեն Գ.-ի նկատմամբ մշտական հսկողություն չեն ապահովել, վերջինիս փախուստը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել, ի վերջո, ծառայության ընթացքում քնել են, ինչի հետևանքով 2014 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 04-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում անցնող կալանավոր Սուրեն Գ.-ին հաջողվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից դիմել փախուստի:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սամվել Օհանյանին, Ռազմիկ Ղաբուլյանին և Մեսրոպ Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: