|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի. տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։
«Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործելու է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։
Առողջապահական համակարգում կատարված և կատարվող բարեփոխումները լինելու են շարունակական` ի նպաստ հանրային առողջության։
ԻՀԱԿ-ը ընդամենը երկու բուժհաստատությունների միավորում չէ։ Այն կոչված է համազգային նպատակներին, նոր և ընդգրկուն գաղափարների իրագործմանը, որոնք նոր որակ և զարգացման հարթակ են ստեղծում առողջապահական համակարգի համար։
Առողջ եղեք»,- ասվում է գրառման մեջ: