Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների կազմակերպման եւ համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգեւատրել է «Մխիթար Հերացի» մեդալով: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ պարգեւատրվողների մեջ չկա գեթ մեկ բուժաշխատող առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սա առաջին հերթին խիստ անձնական դրդապատճառներ ունի: Բանն այն է, որ բուժաշխատողներին պարգեւատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքը այս կլինիկայի հանդեպ, մեղմ ասած, դրական չէ: Հենց միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի՝ մեծ աղմուկ բարձրացրած միացման գործընթացի եւ «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հրաժարականի պատմությունն ու վերջինիս պարզաբանումները բավականին խոսուն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում