ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավորի փախուստի վերաբերյալ գործը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 4-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գաբրիելյանը Երևանի «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ից դիմել է փախուստի: Կատարվում է նախաքննություն: