|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Սեպտեմբերի 16-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր` 59-ամյա Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կալանավորի արտաքին նշաններն են` հասակը՝ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: