|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ուսանողները երեկվանից շարունակում են դասադուլը՝ պահանջելով չվերացնել տարկետումը: Նրանք ԵՊՀ-ի մոտից երթով շարժվեցին ԿԳՆ` ակնկալելով հանդիպում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Նախարար Մկրտչյանը նշել էր, որ պատրաստ է ընդունել 10 ուսանողի, ում նրանք կընտրեն:
Ուսանողները, սակայն, փոխհամաձայնության չեկան եւ առաջարկ փոխանցեցին նախարարին, թե պատրաստ են հանդիպել նրա հետ ԵՊՀ դահլիճներից մեկում` ավելի մեծ սրահում եւ բոլորի ներկայությամբ: Որոշ ժամանակ անց նրանք մտափոխվեցին և որոշեցին հանդիպման վայրը, այդուհանդերձ, քննարկել անձամբ Մկրտչյանի հետ:
Հիշեցնենք, որ ուսանողները երեկ մերժել են Վիգեն Սարգսյանի հրավերը: Ուշագրավ է, որ հանդիպելու պահանջով հանդես էին եկել հենց ուսանողները: