Միասին կարող ենք
կարևոր
439 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-09 19:08
Հասարակություն

Միայն ՀՀ-ում կան աղքատներ․ խնդիրը հայերից չէ, խնդիրը ՀՀ իշխանություններից է․ Կարապետյան

Միայն ՀՀ-ում կան աղքատներ․ խնդիրը հայերից չէ, խնդիրը ՀՀ իշխանություններից է․ Կարապետյան

Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացվեցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության մյուս անդամները շփվել են քաղաքացիների հետ, ներկայացրել Սամվել Կարապետյանի ծրագրերն ու տեսլականը, պատասխանել քաղաքացիներիին հուզող հարցերին:

Ելույթ ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիր քաղաքի գրասենյակի բացմանըՆարեկ Կարապետյանը նշել է, որ Արմավիրը գտնվում է Հայաստանի ամենաբերքատու տարածաշրջանի կենտրոնում՝ շեշտելով, որ  հայկական գյուղատնտեսության զարգացումը այստեղից է սկսվելու. «Արմավիր համայնքը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ մթերում արվի, վերամշակում արվի և արտահանվի։ Դա մարդկանց լավ ապրելու հնարավորություն կտա»։

Խոսելով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական հայտի մասին, Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը աշխարհում ամենաաղքատ 113-րդ երկիրն է եւ երկրի զարգացման համար նոր առաջնորդ է հարկավոր: Նրա խոսքով, միայն Հայաստանում կան աղքատ հայեր, ու դա նշանակում է՝ խնդիրը հայերից չէ, խնդիրը Հայաստանի իշխանություններից է։