Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ խորին համոզմամբ՝ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ՝ չպետք է լինեն ուսանողներ, չպետք է լինեն դասախոսներ, այլ պետք է լինեն լայն ֆինանսական և գործնական հնարավորություններ ունեցող մարդիկ, որոնց մեկ որոշումով կարելի է լրջագույն փոփոխություն անել այդ հիմնադրամում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԿԳՄՍ նախարարի ժպ Վահրամ Դումանյանը՝ խոսելով ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմի մասին։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել՝ դադարեցնելով անդամակցությունը Խորհրդին: Արդյո՞ք հրաժարականները եղել են նախարարի կողմից ուղղորդված՝ հարցին, Դումանյանը պատասխանեց․ «Համարեք, որ այո՛ գաղափարը իմն է եղել, թե ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել, բնականաբար, անդամությունից հրաժարվելու հարցը քննարկվել է և դա, կարծում եմ, որ պարզ է»:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ ժամանակին նախարարը այլ պատկերացումներ է ունեցել բուհական ինքնավարության մասին։ Նախարարն ասաց, որ շարունակում է լինել համալսարանական, և երբ 2006 թվականին ռեկտորի ընտրությունները կեղծվել էին, ոչ-ոք չէր խոսում բուհի ինքնավարության մասին:
«Դե բոլոր ռեկտորներն էլ միշտ ասում են՝ բոլորս էլ այս կամ այն կերպ նշանակված ենք և խոսքն ընտրական գործընթացի մասին է, և ես հիշում եմ 2006 թվականի ռեկտորի ընտրությունը, երբ մամուլում, որոշ տեղեկություններով, կեղծվեցին արդյունքները և որևէ մեկը չէր խոսում բուհի ինքնավարության մասին»,- պատասխանեց Վահրամ Դումանյանը:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջարկեց․ «Փոխանցեք Նիկոլ Փաշինյանին, որ ԵՊՀ-ն Փաշինյանի դուքյանը չէ»:
Նա նշեց, որ Դումանյանը իր նշանակած Հոգաբարձուների խորհրդի անդամին հորդորել է հրաժարականի դիմում ներկայացնել:
Վահրամ Դումանյանը հաստատեց․ «Ես իմ կողմից նշանակած անձին առաջարկել եմ, որ հոգաբարձուների խորհրդի անդամից հրաժարականի դիմում գրի, բայց չի համաձայնվել:
Նա վստահեցևրեց, որ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է նոր խորհուրդ ստեղծել:
«Մոռացե՞լ եք՝ ինչպես էին քվեարկում, ցուցակով խորհրդի անդամներ էինք ընտրում: Ցանկ ունեինք ընտրում էինք, ես ձեզ հորդորում եմ նույն ձևով տնավարի ընտրություններ անել»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Նշենք, որ ԵՊՀ-ն տևական ժամանակ ռեկտոր չունի, քանի որ Հոգաբարձուների խորհրդի անդամները սկզբում՝ չէին ներկայանում նիստերին, ապա որոշեցին հրաժարական տալ։
Մանրամասն՝ տեսանյութում․