Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2018թ. բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչու կրթաթոշակների չափը չեն փոխում: «Ամեն ինչ փոխվում է, բայց կրթաթոշակները տարիներ շարունակ նույնն են: Մտածում էի` այս անգամ փոփոխություն կլիներ»,-ասաց նա:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց` արդյո՞ք մտադիր չեն պետպատվերի սկզբունքը փոխել:
Նախարարը պատասխանեց, որ պետք է պետպատվերի տրամաբանությունը հիմնովին փոխել և պետպատվերը կրթաթոշակային հիմնադրամով փոխարինել:
«Ինձ անհանգստացնում է աղքատության ցուցիչով ներգրավվածությունը ԲՈւՀ-երում` 30% աղքատություն և 7% բուհերի ներգրավվածություն: Հիմա կրթաթոշակային հիմնադրամի կեսը կլինի սոցիալական և հնարավորություն կլինի ճիշտ քաղաքականություն վարելու: Երբ տեղադրվի անվճարի չափը, արդեն կկարողանանք ուղղորդել նաև դիմումատուին դեպի քիմիա, կենսաբանություն մասնագիտությունները, որտեղ պետությունը մասնագետի կարիք կունենա»,- ասաց նախարարը և հավելեց, որ հիմնադրամի հատկացման կեսը կլինի սոցիալական, զգալի մասը` առաջադիմության համար, նաև նպատակային ուղղորդում կլինի:
Մկրտչյանի խոսքով՝ կրթաթոշակային այս ձևն աշխարհում ընդունված է. նախապես կդիմեն հիմնադրամին, և հետո արդեն կորոշվի` ուսանողը ստանում է կրթաթոշակ, թե` ոչ: Նախարարը համաձայնեց, որ կրթաթոշակի հինգ հազարները ոչինչ չեն տալիս, և կրթաթոշակն իր ծավալներով կենտրոնացնելով` այդ հարցերին լուծում կտան: Թե ինչո՞ւ 2018թ. բյուջեով դա արդեն չեն արել, նախարարը բացատրեց` որովհետև սպասում են զինապարտության օրենքի ընդունմանը, որ տարկետումն առանձնացնեն պետպատվերից և նոր միայն գումարներ հատկացնեն ու համակարգ ներդնեն: