կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-02 11:15
Տարածաշրջան

Թուրքիայում մի շարք գործողություններ ինձ անհանգստացնում են. Օբամա

Թուրքիայում մի շարք գործողություններ ինձ անհանգստացնում են. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթաժողովի վերաբերյալ լրագրողների հետ զրույց է ունեցել:

Ըստ Demokrathaber-ի՝ նա անդրադարձել է նաև մամուլի ազատությանը՝ նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չպետք է խոչընդոտի ժողովրդավար քննարկումներին:

«Գաղտնիք չէ, որ Թուրքիայում մի շարք գործողություններ ինձ անհանգստացնում են»,- ասել է Օբաման՝ նշելով, որ Էրդողանին հիշեցնելու է մինչև նախագահ դառնալը տված խոստումների մասին: «Էրդողանին հիշեցնելու եմ, որ նախագահ դարձավ ժողովրդավարության խոստումով»,- նշել է նա: