Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 13:59
Հասարակություն

Հայ փրկարարները վերապատրաստում կանցնեն ՌԴ ԲՈՒՀ-երում

Հայ փրկարարները վերապատրաստում կանցնեն ՌԴ ԲՈՒՀ-երում

Համաձայն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կրթական համագործակցության 2019 թ. ուսումնական պլանի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 20 աշխատակիցներ կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման երկշաբաթյա դասընթացներին. տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարար ծառայողների առաջին խումբը՝ բաղկացած 10 փրկարարից, ՌԴ կմեկնի ապրիլի 7-ին՝ մասնակցելու ապրիլի 8-21-ը ՌԴ ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում «Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում» ծրագրով անցկացվող դասընթացներին, մյուս խումբը՝ ապրիլի 14-ին՝ մասնակցելու ապրիլի 15-27-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում անցկացվող «Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն» խորագրով դասընթացներին:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորել է ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում վերապատրաստվելու հնարավորությունը: Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար: