|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ ՊՆ-ն ներառել է կառավարության որոշման փոփոխություն, որով ԲՈՒՀ-երում զինվորական պատրաստվածությունը անց է կացվում ոչ թե բուհի ռազմական ամբիոնում,այլ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում:
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում քաղաքացիների կողմից օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները և ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը և ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու և/կամ հեռացնելու պայմանները: