կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-30 11:09
Տնտեսական

«Ռիսկերի կառավարում» համակարգի գործարկմամբ ֆիզիկական զննումների թիվը կրճատվել է. ՊԵԿ

«Ռիսկերի կառավարում» համակարգի գործարկմամբ ֆիզիկական զննումների թիվը կրճատվել է. ՊԵԿ

Ընթացիկ տարվա մայիսից «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործարկվել է «Ռիսկերի կառավարում» համակարգը՝ հնարավորություն ստեղծելով կիրառելու ռիսկայնության գնահատման նոր ուղղություններ: Արդյունավետ թիրախավորման շնորհիվ համակարգն ուղղված է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների կրճատմանն ու արդյունավետության բարձրացմանը: Համակարգի կիրառման առաջին ամիսների ընթացքում ֆիզիկական զննումների քանակի կրճատումն արդեն նկատելի է:

Մասնավորապես, եթե 2017 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական զննման է ենթարկվել ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների 28,8 տոկոսը, ապա երկրորդ եռամսյակում այդ թիվը նվազել է 6,4 տոկոսով՝ կազմելով 22,4 տոկոս: Ռիսկերի կառավարման նոր համակարգն ինտեգրված է մաքսային ձևակերպումներին առնչվող այլ էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ, ինչն ապահովում է համակարգերի միջև փոխգործակցությունը և բարձրացնում դրանց կիրառման արդյունավետությունը: Համակարգը նպաստում է նաև մաքսային գործընթացների դյուրացմանը, արտաքին առևտրի ոլորտում ավելի բարենպաստ միջավայրի ապահովմանը և մաքսային սահմանների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին