կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 17:51
Քաղաքական

Նույնն է, թե ասեմ` մարդասպանությունների թիվն ավելացել է, դուք ասեք՝ հա, բայց մարդկանց գլուխը կտրելով սպանությունների թիվը կրճատվել է

Նույնն է, թե ասեմ` մարդասպանությունների թիվն ավելացել է, դուք ասեք՝ հա, բայց մարդկանց գլուխը կտրելով սպանությունների թիվը կրճատվել է

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծը նախատեսում է միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները փոխարինել նախազգուշացմամբ: Արդարադատության նախարարությունն առաջարկում է մի շարք խախտումների համար, այն է` խաչմերուկների հատման կանոններ խախտելը, գծանշումների պահանջները խախտելը և օրենքում նշված ևս մեկ տասնյակ խախտումների համար հնարավորություն ընձեռել, այն դեպքերում, եթե դրանք միտում չեն պարունակել, վթարային վիճակ չեն ստեղծել, դիտավորություն չեն ունեցել, չկիրառել տուգանք, այլ կիրառել նախազգուշացում` համապատասխան տեսանյութերով, որոնք տեղադրվելու են կայքում, և ամեն ամիս յուրաքանչյուր վարորդ հնարավորություն կունենա տեսնելու, թե ինքը քանի իրավախախտում է արել: Երկրորդ լուծումը, որն առաջարկում է արդարադատության նախարարությունը, այն դեպքերում, երբ իրավախախտը կվերացնի խախտումը տեղում, օրինակ` եթե վարորդը ունի տեխզննության կտրոն, բայց չի փակցրել դիմապակուն, և եթե վարորդը տեղում կվերացնի այդ խախտումը, առաջարկվում է չտուգանել: Փոփոխություն է մտցվելու նաև կեղծված համարանիշերով կամ առանց սահմանված նմուշի համարանիշերով ավտոմեքենաներ վարելու խնդրի շուրջ: Խստացվում է սահմանված պատիժը ալկոհոլ ընդունած վարորդների համար:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուներ: Նա մեջբերեց Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը, երբ նախագահը հայտարարեց, որ երթևեկության խախտումները նվազել են 70 տոկոսով: Պատգամավորը հարցրեց, թե այդ ի՞նչ տվյալների հիման վրա է արվել այդ հայտարարությունը, եթե ԱՎԾ տվյալները հակառակն են ասում:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ ինքն էլ ունի վիճակագրություն, որը հակառակն է փաստում` նվազել է վարչական իրավախախտումների՝ ավտովթարների ու տուժածների թիվը: Ըստ նախարարի` մեքենաների քանակի աճով է պայմանավորված այն վիճակագրությունը, որը մեջբերել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն` մեքենաների թվաքանակի աճը ստեղծում է պոտենցիալ վթարներ:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ մի համեմատություն կարող է մեջբերել` նախարարի պատասխանից ելնելով: «Նույնն է, թե ասեմ` մարդասպանությունների թիվը ավելացել է, դուք ասեք՝ հա, բայց մարդկանց գլուխը կտրելով սպանությունների թիվը կրճատվել է»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ սպասված նախագիծ էր, քանի որ ոլորտը խիստ կարգավորման անհրաժեշտություն ուներ: