|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կազանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբի 66-րդ նիստը։
Նիստը նախագահել է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության «Վերլուծական կենտրոն» գլխավոր վարչության պետ Իվան Կոզլովը։
Հանդիպման առանցքում ԵԱՏՄ երկրների մաքսային մարմիններում ռիսկերի կառավարման համակարգի զարգացումն էր։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների փորձագետները։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությամբ աշխատանքային խմբի աշխատանքներին առաջին անգամ միացել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Նրանց հետ համատեղ քննարկվել է բարձր հարկային ներուժ ունեցող ապրանքների ցանկը։
Ռիսկերի կառավարման համակարգերի շրջանակում համագործակցությունն ուղղված է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ստվերից դուրս բերելուն։ Մշակված որոշումների նախագծերը կներկայացվեն Միավորված կոլեգիայի առաջիկա նիստում։