Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ դեպքերում ահազանգ ենք ստանում հարկ վճարողից, որ իր բիզնեսին առնչվող տեղեկատվությունը փոխանցվել է մրցակցին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ անդրադառնալով հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքին, որը 2 միլիարդից ավելի շրջանառություն ունեցող բիզնեսներին պարտավորեցնում է հրապարակել ֆինանսական հաշվետվությունը։
«Հարկային գաղտնիքը առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվությունն է, որի գաղտնիությունը պահելու համար հարկային ծառայողը պատասխանատվություն է կրում։ Այդ պատճառով, մենք նախ՝ պետք է հարցնենք՝ հարկ վճարողը համաձա՞յն է, որ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հասանելի լինի նաև ոչ հարկային ծառայող հանդիսացող անձանց։ Դա շատ կարևոր է, որովհետև ներքին անվտանգության համակարգեր ունենք, որոնցով անգամ վերահսկում ենք, թե՝ կոնկրետ ո՛ր հարկ վճարողի ի՛նչ տեղեկատվությունը նայեց հարկային ծառայողը, ինչպե՛ս մուտք գործեց և այլն։ Այս պահին ծառայողական քննություն ենք իրականացնում, որպեսզի պարզենք՝ արդյո՞ք մրցակցին տվյալ բիզնեսի մասին տեղեկատվությունը փոխանցվել է հարկային ծառայողի՞ց, թե՞ ոչ»,-ասաց նա։
ՊԵԿ նախագահի համոզմամբ՝ պետք է հանրությանը հարցնել՝ համաձա՞յն են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը դարձնել հանրային։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ օրենքն արդեն ուժի մեջ է մտել՝ հունվարի 1-ից և ՊԵԿ-ը պարտավոր է հրապարակել այն բիզնեսների ցանկը, որոնց շրջանառությունը 2 միլիարդ դարմից ավելի է․ «Ոչ փոքր կազմակերպությունները պետք է հարպարակեն իրենց հաշվետվությունները, որովհետև եթե ես, օրինակ, պատգամավոր եմ, կամ լրագրող, կամ փորձագետ, եթե չիմանամ՝ 2 միլիարդից ավելի է շրջանառությունը, թե ոչ, ինչպե՞ս իմանամ՝ իրեն դիմեմ, թե՞ ոչ։ Այիսնքն, օրենքը ընդունվել է, բայց դրա կատարման մեխանիզմները չկան»։
Դավիթ Անանյանը հակադարձեց, որ հենց իրենք՝ որոշակի չափանիշներ ունեցող կազմակերպություններն են պարտավոր հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները․ «Եթե չեն կատարում, որպես ԱԺ պատգանավոր կարող եք տնտեսավարողին գրել։ Մեզ համար պետք է լինի հարկ վճարողի համաձայնությունը, որպեսզի այդ տեղեկատվությունը տրամադրենք»։
Նա նաև նշեց, որ ֆինանսական տարին ավարտվում է 2021 թ-ի հուլիսի 1-ը-ին և այդ ժամանակահատվածում պետք է հետևել, որպեսզի հրապարակվի տեղեկատվությունը։
Հանձնաժողովի անդամները, այնամենայնիվ մնացին համակարծիք, որ հրապարակելու պարտավորությունը ՊԵԿ-ինն է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․