| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75:
Երբ մեր թղթակիցը նշել է, որ ներկայիս 131 պատգամավորի փոխարեն 121 թիվն է շրջանաովում, Բաղդասարյանը պատասխանել է. «121 թիվն առաջին անգամ եմ լսում, բայց սպասեք փոփոխություններին, կարող է 75 է դառնում: Եթե լինի փովոխություն, կա՛մ պիտի որոշակի երևացող, լուրջ քանակային փոփոխություն լինի, կամ պետք է նույնը թողնվի»,- ասել է Բաղդասարյանը:
Նա նշել է, թե հակված է, որ պատգամավորների քանակը քիչ լինի և պրոֆեսիոնալ Աժ ձևավորվի, և հավելել, որ դա իր անձնական կարծիքն է: Կառաջարկե՞ք դա հարցին պատասխանել է. «Մենք քննարկում ենք նման հարցեր, բնականաբար նաև այդ առաջարկը կներկայացնենք»: »,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։