Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Ժամանակ»-ը գրում է․ «Օրերս ՊԵԿ-ում տեղի է ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում, մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերի համաձայն, հաղթել է Սերժ Սարգսյանի օգնականի թոռը՝ Նարեկ Զաքարյանը, ում հայրը՝ Տիգրան Զաքարյանը, ՊԵԿ-ում վարչության պետ է։ Տիգրան Զաքարյանի բոլոր բարեկամները նրա շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում, և որդին չէր կարող բացառություն լինել։
Նարեկ Զաքարյանը տևական ժամանակ աշխատում էր ՊԵԿ-ում թափուր հաստիքի անվան տակ, իսկ հիմա մրցույթում «հաղթելով» բոլորին՝ օրինականացրել է իր այնտեղ գտնվելը։
Համակարգից օրեր առաջ կրճատվել է 120-ից ավել մարդ, բայց փոխարենը այնտեղ են հանգրվանում պաշտոնյաների զավակները։ Նարեկ Զաքարյանը, անկասկած, կունենա Ռաֆիկ Մաշադյանի եղբոր փեսայի՝ Ալբերտ Ալեքսանյանի ճակատագիրը և ամիսների ընթացքում գլխավոր օպերլիազորից կդառնա որևէ վարչության պետի տեղակալ կամ հենց վարչության պետ»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: