|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը «Դե Ֆակտո» ամսագրին տված հարցազրույցից մի հատված է հրապարակել:
-Տիկին Օհանյան, կբացահայտե՞ք Սեյրան Օհանյանի այդ աստիճան զսպվածության և համբերատարության գաղտնիքը:
-Ինքը մարդու ճշմարիտ և ազնիվ տեսակ է, իսկ այդպիսի մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, զոհաբերության գնալու կարողություն ունեն: Իր ողջ կյանքի ընթաքում անցնելով դժվարին և վտանգներով լեցուն, բայց հերոսական ճանապարհ՝ ձեռք է բերել ապրելու զգույշ և նուրբ մարտավարություն, հակառակորդի նպատակը կանխատեսելու փորձառություն՝ իր առջև դրված խնդիրները կատարելով փայլուն և արժանապատվորեն: Նա սադրանքների չենթարկվող մարդու բացառիկ տեսակ է: Իսկ հաղթանակների հարցում իր բանաձևն ունի. «Յուրաքանչյուր մարտ պետք է հաղթել մարտից առաջ»: Ես հավատում եմ իր գործի, իր նպատակների հաղթանակներին և ցանկանում եմ, որ այն լինի ի փառս մեր Հայրենիքի և մեր ժողովրդի: