կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-17 16:02
Տարածաշրջան

Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում բռնապետական երկիր. Օրհան Փամուք

Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում բռնապետական երկիր. Օրհան Փամուք

Գերմանիայում լույս է տեսել Նոբելյան մրցանակակիր, թուրք աշխարհահռչակ վիպասան Օրհան Փամուքի  «Կարմիր մազերով կինը» վեպի գերմաներեն թարգմանությունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ «Deutsche Welle» (DW) լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով Փամուքը մեկնել է Բեռլին: Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է ոչ միայն իր գրքի, այլև Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին: Գրողը համոզված է, որ Թուրքիայի ապագան միայն այն դեպքում լավը կլինի, եթե մշակութապես ավելի մերձենա Եվրոպային, բայց այժմ Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում բռնապետական երկիր: Եվ հենց այս խնդիրն է հիմնականում, որ արծարծվել է վերոնշյալ գրքում:

«Կարմիր մազերով կինը» վեպը սիրո պատմություն է, որը տեղի է ունեցել Ստամբուլից ոչ հեռու գտնվող մի քաղաքում` 80-ականներին: Գլխավոր հերոսներն են վարպետ Մեհմեթը և նրա կրտսեր օգնական, ուսանող Ջեմը: Նրանք աշխատում են մի ջրհորում, որտեղից շատ դժվարությամբ խմելու ջուր են հավաքում: Երիտասարդ հերոսը մի կողմից ծանոթանում է այնպիսի մարդկային հատկանիշների հետ, ինչպիսիք են սերը, պատասխանատվությունը և ազատությունը: Մյուս կողմից` վեպում  ներկայացված են հայր-որդի փոխահարաբերությունները՝ խոսքի, մտքի ազատության համատեքստում:

Գրքում  նշվում է, որ «Ստամբուլը  Եվրոպային մոտ գտնվող  ջրհորում է ընկած, որտեղ ջուր չկա»: