կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-08 12:32
Աշխարհ

Human Rights Watch-ը համարում է, որ Ղրղզստանի իշխանությունները մասնակցել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից Օրհան Ինանդըի առևանգմանը

Human Rights Watch-ը համարում է, որ Ղրղզստանի իշխանությունները մասնակցել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից Օրհան Ինանդըի առևանգմանը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հնարավոր է համարել Ղրղզստանի իշխանությունների ներգրավումը Բիշքեկում թուրքական հատուկ ծառայությունների կողմից թուրք հայտնի գործիչ, մասնավոր դպրոցների ցանցի նախկին ղեկավար Օրհան Ինանդըի առևանգման մեջ:

«Օրհան Ինանդըի առևանգումը, բռնի անհետացումը և Ղրղզստանից Թուրքիա անօրինական փոխադրումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Անկարան անխնա անտեսում է  միջազգային իրավունքի ընդհանուր և հիմնական նորմերի հիման վրա օրենքի գերակայությունը»,- ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հուգ Ուիլյամսոնը: 

«Այն փաստը, որ Թուրքիայի և Ղրղզստանի քաղաքացի Ինանդըն կարող էր առևանգվել և անհետանալ Ղրղզստանի տարածքում մի քանի շաբաթ՝ միայն այն բանի համար, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները ապօրինի դուրս բերեն երկրից, ենթադրում է, որ Ղրղզստանի կառավարությունը կա՛մ չի ցանկանում, կա՛մ չի կարող հակառակվել Անկարային, կա՛մ ուղղակիորեն համագործակցել է նրանց հետ»,- ավելացրել է Ուիլյամսոնը:

Հիշեցնենք, որ Օրհան Ինանդըին կապում են ԱՄՆ-ում բնակվող սուննի հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ: Թուրքիայի կառավարությունը Գյուլենի շարժումը համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը պատասխանատու է 2016-ի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար: