|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Սա Բաղրամյան պողոտայի ստորգետնյա անցումն է, որտեղից ամեն օր օգտվում են ոչ միայն մեծահասակները, այլև մոտակա դպրոցի աշակերտները։
Մինչ փլուզումն էլ Ազգային ժողովի մոտակայքում գտնվող անցումն անբարեկարգ վիճակում էր։
Այս իշխանությունները տապալել են ոչ միայն մեր պետության, այլև մայրաքաղաքի կառավարումը։ Պարզվեց, որ ասֆալտը ասֆալտ չէ, կամ էլ առանց բետոնի և անհրաժեշտ խտության ասֆալտ է։
Էկոլոգիական աղետի առջև կանգնած մայրաքաղաքում այս օրերին անողոքաբար վերացվում են ծառերը։
Գործ անելու իմիտացիա է փորձում անել քաղաքապետը՝ առգրավվելով շրջիկ առևտրականների գույքն ու տուգանելով վերջիններիս։
Մինչդեռ, այսպիսի իրական խնդիրները մնում են անտեսված։
Ներկայացնում եմ քիչ առաջ արված լուսանկարները՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը։ Ամեն րոպեն կարող է անդառնալի հետևանքներ թողնել մեր քաղաքացիների կյանքի և առողջության վրա»։