կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-13 13:57
Տարածաշրջան

Էրդողանն ամեն գնով ցանկանում է միայնակ ղեկավարել. Օրհան Փամուք

Էրդողանն ամեն գնով ցանկանում է միայնակ ղեկավարել. Օրհան Փամուք

Նոբելյան մրցանակակիր` թուրք գրող Օրհան Փամուքը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները կապել է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ. տեղեկացնում է Demokrathaber-ը:

Փամուքը երկրում տիրող անկայուն վիճակը համարում է հուլիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետևանք` մեղադրելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:

Գրողի խոսքով՝ թուրք զինվորների և քուրդ զինյալների միջև վերսկսված բախումները ևս կապված են վերոնշյալ պատճառի հետ:

«Էրդողանը նախագահական կառավարություն ստեղծելու հարցում չկարողացավ համոզել քրդերին: Դրա համար էլ որոշեց ընտրությունները վերաանցկացնել նոյեմբերի 1-ին»,- ասել է Փամուքը:

Հարցին, թե ներքին պատերազմ հանարավո՞ր է, պատասխանել է. «Ես բացարձակապես դրանից եմ վախենում: Հատկապես 1970-ականներին Պոլսի փողոցներում աջակողմյանների և ձախակողմյանների միջև մեծ բախումներ տեղի ունեցան: 35 տարեկան և ավելի մեծ բոլոր մարդիկ այդ տարիների մասին վատ հուշեր ունեն և չեն ցանկանա վերադառնալ այդ տարիները»:

Փամուքի խոսքով՝ բոլորը հասկացել են Էրդողանի հաշվարկները: «Էրդողանն ամեն գնով ցանկանում է միայնակ ղեկավարել: Նա չի ցանկանում ուժը կիսել»,- ասել է գրողը: