Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործանախարարների նիստում ելույթով հանդես եկած` Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է Թուրքիայի՝ եվրաանդամակցության շուրջ բանակցությունների մասին: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Յունկերն ասել է, որ այժմ Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցությունները դադարեցված են ստեղծված իրավիճակի պատճառով:
Ըստ Ermenihaber-ի՝ նա ավելացրել է, որ պաշտոնական Անկարան, մասնավորապես` Էրդողանը, ԵՄ-ի և Թուրքիայի միջև անհաջող բանակցությունների ընթացքը ցանկանում է բարդել ԵՄ-ի վրա:
Յունկերի խոսքերով՝ Եվրոպան իրեն այնպես պետք է պահի, որ ցույց տա, որ անհաջող բանակցությունների մեղավորը ոչ թե եվրոպական կողմն է, այլ հենց Էրդողանը: Նշվել է, որ այժմ Թուրքիան «հսկայական քայլերով հեռանում է» Եվրոպայից: Յունկերը կարծիք է արտահայտել, որ Էրդողանն այժմ ակնկալում է, որ ԵՄ-ն կհայտարարի Թուրքիայի հետ եվրաանդամակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին: