|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ի՞նչ պետք է անի այն կառավարիչը, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում հասցրել է հսկայական տարածքներ հանձնել, իր քաղաքականությամբ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, երկրի ներսում թույն, ատելություն և մաղձ տարածել:
Այո´, արդարանալ, արդարանալ ու շարունակ արդարանալ:
Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը` խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում:
Ոչինչ չի´ մոռացվելու, ոչ մեկ պատասխանատվությունից չի´ խուսափելու. անդարդ և ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի»: