|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ՏՏ ոլորտին աջակցության գործիքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ վերջերս կայացած «Դիջիտեք էքսպո 2017»-ի ընթացքում կրկին արձանագրեցինք ՏՏ ոլորտի զարգացման և արտահանման մեծ ներուժ: Միաժամանակ` որ ՏՏ ոլորտում նոր գաղափարներ, ծրագրային լուծումներ ունեցող, սկսնակ, փոքր, միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն: Մասնավորապես, վարչապետի խոսքով, առկա է նոր շուկաներ մուտք գործելու, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարկետինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, ինչպես նաև ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր:
«Մենք այստեղ իրականում մեծ ներուժ ունենք, լավ գաղափարներ ունենք, բայց ՏՏ արտադրանքը վաճառելու խնդիր ունենք: Հստակ պետք է կանգնենք բիզնեսի կողքին»,- ասաց վարչապետը: