|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրիայի էկոնոմիկայի եւ արտաքին առեւտրի փոխնախարար Աբդել Սալյամ Ալին հայտարարել է, որ նախարարությունը մոտ ժամանակներս կստանա Նախարարների խորհրդի համաձայնությունը որոշ թուրքական ընկերությունների արտադրանքը բոյկոտելու հատուկ բյուրո ստեղծելու համար: Այդ ընկերությունները մասնակից են Սիրիայի տնտեսության քայքայմանը. տեղեկացնում է Regnumը` վկայակոչելով սիրիական SANA գործակալությունը:
Փոխնախարարն ընդգծել է, որ այդ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները ենթադրում են, որ ապագայում դրանք Սիրիայում ներդրումներ կատարելու հնարավորություն չեն ունենա եւ դրանց հետ արտահանում-ներմուծում գործողությունները կդադարեցվեն:
Իր հերթին, Սիրիայի առեւտրատնտեսական պալատի նախագահ Ֆարես աշ Շիհաբին հայտարարել է, որ ստեղծվելիք բյուրոն արգելափակելու է Էրդողանի կառավարության հետ համագործակցող, նրա նախընտրական արշավը ֆինանսավորող ընկերությունների հետ համագործակցությունը, նաեւ այն հիմնարկների, որոնք խախտում են սիրիական օրենքները: