կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 14:26
Քաղաքական

Մենք, որպես երկիր, արոտավայրերի խնդիր չունենք, արոտավայրերի հասանելիության խնդիր ունենք․ Քերոբյան

ՀՀ-ում կան 2 մլն հա գյուղատնտեսական նշանակության հողեր, վարելահողերի 50 տոկոսից ավելին և արոտավայրերի շատ ավելի մեծ տոկոսը՝ 70-80 տոկոսը չի օգտագործվում․ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Էկոոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ գյուղացիները բողոքում են, քանի որ պատերազմից հետո արտովայրերի պակասի խնդրին են բախվել։

«Մենք,  որպես երկիր, արոտավայրերի խնդիր չունենք, խնդիրն արոտավայրերի հասանելիությունն է»,- ասաց նախարարը։