Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը եւ Երևանի քաղաքապետարանը Երեւանում կազմակերպում են գյուղմթերքի տոնավաճառ, որի նպատակն է ՀՀ բոլոր մարզերում գործող գյուղացիական տնտեսություններին հնարավորություն ընձեռնել` անվճար հիմունքներով երեւանյան սպառողներին ներկայացնել սեփական գյուղատնտեսական արտադրանքը` ձեւավորելով գյուղմթերքի փոխշահավետ գին:
Արմավիրի Գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնը տեղեկացնում է, որ տոնավաճառը գործելու է ս.թ. օգոստոսի 21-ից` յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին` ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը, Կասյան եւ Կոմիտասի փողոցների հատման տարածքում: Կարելի է վաճառվել գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված կամ վերամշակված ցանկացած գյուղատնտեսական մթերք` բացառությամբ թարմ մսից: Տոնավաճառում վաճառվող ապրանքը պետք է լինի միայն վաճառողի սեփական արտադրանքը: Մասնակցությունն անվճար է:
Մասնակիցները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ եւ «Արմավիրի ԳԱՄԿ» ՊՓԲԸ-ի տեղեկանքը: Տոնավաճառին մասնակցող գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն տաղավարներ, վրաններ, կշեռքներ (2 մասնակցին` 1 կշեռք) եւ արտահագուստ (գոգնոցներ եւ գլխարկներ): Կապահովվեն նաեւ այլ օժանդակ պայմաններ (պարեկային եւ բժշկական ծառայություններ, կայանատեղի, զուգարան, սնունդ եւ այլն):