կարևոր
2443 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-29 14:14
Քաղաքական

Լարսը փակվե՞լ է, ժողովուրդ ջան, է ոչինչ, դու՛ք առեք ու կերեք էդ չարտահանված հայկական արտադրանքը

Որևէ Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի մեր հայրենակիցների սեղաններին․ այս մտքի փայլատակումն արել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, անդրադառնալով Վերին Լարսի անցակետում վերջին օրերին ստեղծված սարսափելի իրավիճակի հետ։

Հայ բեռնափոխադրողների՝ տարբեր ապրանքներով բեռնված մեքենաներին թույլ չեն տալիս հատել սահմանն ու անցնել Ռուսաստանի տարածք։

Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ Լարսը փակվե՞լ է, ժողովուրդ ջան, է ոչինչ, դու՛ք առեք ու կերեք էդ չարտահանված հայկական արտադրանքը, ինչ է եղե՞լ որ։

Ի՞նչ տրամաբանությամբ է Կառավարությունը փորձում լուծել արտահանողի խնդիրը։ Կամ, ըստ Արայիկ Հարությունյանի ինչքա՞ն ուտի հայ մարդը, որ ամբողջ արտահանվող ապրանքն սպառի․ 5 կգ ձո՞ւկ, թե 10 կգ լոլիկ ու պանիր։

Այն, որ տնտեսությունը ազատ անկում է ապրելու, ակնհայտ է, քանի որ նոր շուկաներ մուտք գործելու, մրցակծային դիրքեր ապահովելու և ոչ մի ծրագիր չկա։ Լինելու պարագայում դժվար թե ասեին՝ եկեք մեր ժողովրդով գնենք ապրանքն ու սպառենք, որ չվնասենք մեր ինքնիշխանությունը։  

Ահա կառավարության մշակած ռազմավարությունը։

Անի Նահապետյան