|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բամբասանքներին և բանսարկություններին չի պատասխանում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես նա պատասխանեց դիտարկմանը, թե իր աշխատանքից դժգոհ են և նոր նախարար են որոնում: Իր աշխատանքից գոհ են, թե` ոչ, Ամիրյանը նշեց, որ պետք է հարցնել նրանցից, ում գոհունակությունն ուզում են լսել:
Դիտարկմանը` հնարավոր է դժգոհությունները կապված են ցուցահանդեսի փակման, Վ. Արծրունու համերգի չկայանալու հետ, նախարարն արձագանքեց. «Ցուցահանդեսի և համերգի չեղարկումը մեր կառույցի հետ կապ չունի: Այդ հարցերի բարձրացումը էժանագին PR է»:
Դիտարկմանն էլ` հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, Ամիրյանը պատասխանեց, որ շատերի հետ է հանդիպումներ ունենում և չի պատրաստվում բարձրաձայնել դրանց մասին: «Այն հանդիպումները, որոնք լուսաբանվում են, լուսաբանվում են»,- ասաց նա:
Հարցին` 2018 թվականից հետո պաշտոնավարելու ցանկություն կա՞, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Կգա ժամանակը, կիմանաք: Ցանկությունը հասարակությունից է կախված»: