կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-26 14:59
Մշակույթ

Երկու խնդիրներն էլ լուծված են. Արմեն Ամիրյանը` մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի խնդրի մասին

Երկու խնդիրներն էլ լուծված են. Արմեն Ամիրյանը` մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի խնդրի մասին

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամփոփեց ընթացիկ տարվա աշխատանքները: Yerkir.am-ի հարցին, թե կարո՞ղ ենք ակնկալել, որ 2017-ին մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի խնդրի հարցը կլուծվի, նա պատասխանեց, որ իրենք զբաղվում են երկու թատրոնների շենքերի հարցով էլ:

«Երկու խնդիրներն էլ համարում եմ լուծված, հատկապես` մնջախաղի թատրոնի շենքի հարցը: Պարզապես թույլ տվեք չշտապել ու առաջ չանցնել ժամանակից: Հավատացած եղեք, որ 2017-ի ընթացքում կտեղեկանաք թատրոնին տրամադրվելիք տարածքի մասին: Ինչ վերաբերում է Համազգային թատրոնի շենքի հարցին, ապա պետք է ասեմ, որ պետք է լուծում ստանա հարցը, բայց ես վստահեցնում եմ թե՛ ձեզ, թե՛ այն ուսանողներին ու դասախոսներին, ովքոր անհանգստացած են խնդրով, մեկի հաշվին մյուսին լուծում չի տրվելու` հարցերը լուծվելու են երկուստեք»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ թատրոնի համար կարող է որպես տարածք ծառայել այն տարածքը, որտեղ հիմա աշխատում են նրանք, այսինքն` թատերական ինստիտուտի տարածքը: Մկրտչյանը, սակայն, նշել էր, որ նախ անհրաժեշտ է թատրոնի համար դահլիճ կառուցել, հետո նոր միայն տարածքը տրամադրել թատրոնին: Հարցի հետ կապված` ինստիտուտի ուսանողները հայտնել էին իրենց դժգոհությունը: